Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները կոչ են արել երկրում կիրակի օրը անցկացնել բողոքի զանգվածային նոր ցույցեր, որոնցից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա հանրահավաք են նախատեսում անցկացնել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները:
Երկրի ընդդիմության առաջնորդները նախօրեին հակակառավարական ցույցերի անցկացման երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ անմիջական հանդիպում են ունեցել երկրի նախագահի հետ: Հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդներն այնուամենայնիվ ասել են, որ նախագահը չի կատարել իրենց պահանջները:
Ուկրաինայի ընդդիմադիր «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի և երկրի ընդդիմության այլ առաջնորդների կողմից Յանուկովիչին ներկայացված պահանջներից էր բանտարկության մեջ գտնվող բողոքի ցույցի մասնակիցների ազատ արձակումը:
Նախագահ Յանուկովիչն իր հերթին առաջարկել էր համաներում կիրառել բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվածների նկատմամբ, սակայն ընդդիմության առաջնորդները բավարար չէին համարել այս միջոցները և հանդես էին եկել Յանուկովիչի ու իր կառավարությանը հրաժարական տալու կոչով:
ԱՄՆ-ի սենատորներ, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը և ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Քրիս Մերֆին կիրակի օրը կայցելեն Ուկրաինա: Այցի ընթացքում ԱՄՆ-օ օրենսդիրները հանդիպումներ կունենան պետական պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
Սենատորների օգնականները տեղեկացրել են, որ օրենսդիրները նախօրեին հրապարակել էին բանաձև, որտեղ Միացյալ Նահանգներին կոչ է արվում պատժամիջոցներ ընդունել՝ Ուկրաինայում խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների կիրառումը շարունակելու դեպքում:
Առաջարկված պատժամիջոցների թվում են բռնությունների իրականացման համար պատասխանատու անձանց նկատմամբ ԱՄՆ-ի մուտքի արտոնագրեր տրամադրելուց հրաժարվելն ու ֆինանսական միջոցների սառեցումը: