Մատչելի հղումներ

Ուկրաինայից վտարվել է Չեխիայի երկու դիվանագետ


Ուկրաինայից վտարվել է Չեխիայի երկու դիվանագետ
Ուկրաինայից վտարվել է Չեխիայի երկու դիվանագետ

Ուկրաինայի կառավարությունը լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքներով երկրից վտարել է Չեխիայի դեսպանության պաշտպանության հարցերով երկու կցորդի։

Կիևում Չեխիայի գործերի հավատարմատարն ուրբաթ օրը հրավիրվել է Ուկրաինայի արտգործնախարարություն, որտեղ նրան է հանձնվել այս որոշման մասին տեղեկացնող դիվանագիտական հայտագիր։

Արտգործնախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել՝ մեղադրելով կցորդներին Ուկրաինայի պետական գաղտնիքները հավաքելու համար իրենց դիվանագիտական կարգավիճակը կիրառելու մեջ, և հույս է հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։

Չեխիայի դիվանագետները հավանաբար փորձել են հավաքել օդանավերին վերաբերող տեղեկություններ։

XS
SM
MD
LG