Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Օդեսայում՝ ռուսաստանամետ ցուցարարների և Կիևի կողմնակիցների միջև բախումների պատճառով


Ուկրաինայի ոստիկանության տեղեկությունների համաձայն, առնվազն երեք մարդ զոհվել, 15 մարդ վնասվածքներ է ստացել հրազենային կրակից ուրբաթ օրը Օդեսայում ռուսաստանամետ ցուցարարների և Կիևի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ

Ուկրաինայի սևծովյան Օդեսա քաղաքում մեկ տասնյակից ավելի մարդ զոհվել է հրդեհի պատճառով, զոհեր են եղել նաև ռուսաստանամետ և Ռուսաստանի դեմ հանդես եկող խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների պատճառով:

Ուկրաինայի կառավարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Օդեսայում արհմիության շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 31 մարդ: Հաղորդագրությունների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել 50 մարդ, այդ թվում ոստիկանության տասը ծառայող:

Սևծովյան նավահանգստային Օդեսա քաղաքին վերջերս հաջողվում էր խուսափել հիմնականում ռուսաստանամետ անջատողականների կողմից հրահրվող խռովություններից, սակայն ուրբաթ օրը քաղաքում տեղի ունեցած բախումները նոր ճակատ են բացել Ուկրաինայում, որտեղ չեն դադարում բռնությունները:

Ուկրաինայի ոստիկանության տեղեկությունների համաձայն, առնվազն երեք մարդ զոհվել, 15 մարդ վնասվածքներ է ստացել հրազենային կրակից ուրբաթ օրը Օդեսայում ռուսաստանամետ ցուցարարների և Կիևի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: Բախումները քաղաքում շարունակվել են մինչև ուշ երեկո:
XS
SM
MD
LG