Ուկրաինայի իշխանությունները շաբաթ օրն ընդլայնել են երկրի արևմուտքում ռուսաստանամետ անջատողականների դեմ մեկնարկած գործողությունները:
Ուկրաինայի կառավարական ուժերը մուտք են գործել արևելյան Կրամատորսկ քաղաք, որտեղ, ըստ Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Վասիլ Կրուտովի, կատաղի մարտեր են ծավալվել, որոնց հետևանքով կան զոհվածներ: Նա սակայն չի կարողացել հստակ տվյալներ տրամադրել զոհվածների ու տուժածների թվի մասին:
Հանդես գալով Կիևում անցկացված ասուլիսի ժամանակ՝ Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Կրուտովը շեշտել է, որ Կրամատորսկում առճակատումը վերածվում է ռազմական երկարատև հակամարտության:
Վասիլ Կրուտովի համաձայն, Ուկրաինայի ուժերը դեմ առ դեմ են կանգնել «շատ լուրջ ագրեսորի հետ»:
«Այն, ինչ տեղի է ունենում Դոնեցկում և արևելյան ամբողջ տարածաշրջանում ծրագրված կարճաժամկետ գործողություններ չեն: Դա, ըստ էության, պատերազմ է», - նշել է Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Կրուտովը: