«Ուկրաինայի կառավարությունը երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, և կգա ժամանակը, երբ Կիևը կվերադարձնի այս թերակղզին»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկը, որը սակայն խոստովանել է, որ, հաշվի առնելով Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ներկայիս մակարդակը, թերակղզին Ուկրաինային վերադարձնելը շատ դժվար կլինի իրականացնել:
Վարչապետ Յացենկյուկը «միջազգային հանցագործություն» է անվանել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:
«Ցանկանում եմ հստակ նշել, որ մենք երբեք չենք ընդունի Ղիմի բռնակցումը: Կգա ժամանակը, երբ Ուկրաինան կվերականգնի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ», - ասել է Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Յացենյուկը տեղեկացրել է, որ Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ձեռնարկել ժողովրդականություն չվայելող ֆինանսական խիստ խնայողության միջոցները, որոնք, նրա համաձայն, «անկախության գինն» են դառնում այն պայմաններում, երբ Ռուսաստանն ավելացնում է ճնշումն Ուկրաինայի նկատմամբ՝ երկիրն ապակայունացնելու նպատակով, այդ թվում՝ բնական գազի դիմաց սակագները կտրուկ բարձրացնելու միջոցով: