Մատչելի հղումներ

Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվելու է արդյունաբերական նոր գոտի


Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվելու է արդյունաբերական նոր գոտի
Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվելու է արդյունաբերական նոր գոտի

Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվելու է արդյունաբերական նոր գոտի, որտեղ գործող ընկերություններում թույլատրվելու է օտարերկրյա ընկերությունների 100 տոկոս չափով մասնակցությունը։

ԱՄԷ–ի կառավարության պաշտոնատար անձինք այս նախագծի մասին հայտարարությամբ հանդես են եկել շաբաթ օրը։ Արդյունաբերական գոտին ստեղծվելու է Դուբայի և երկրի մայրաքաղաքի միջև ընկած Աբու Դաբիի «Խալիֆա» արդյունաբերական գոտում (KIZAD)։

Նախատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսությունում ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերություններին թույլատրվելու է ունենալ նոր արդյունաբերական գոտում գործող ընկերություններում 100 տոկոս չափով մասնակցություն։ Ներկայումս գործող օրենքների համաձայն, օտարերկրյա ընկերությունները պետք է գործընկերություն ստեղծեն տեղական ընկերությունների հետ

Այս նախագծի իրականացման միջոցով Արաբական Միավորված Էմիրությունների կառավարությունը փորձում է բազմազանեցնել պետության տնտեսությունը՝ նվազեցնելով կախվածությունը նավթարդյունաբերությունից։

XS
SM
MD
LG