Մատչելի հղումներ

ԱՄԷ-ում ձերբակալվել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման անդամները


ԱՄԷ-ի իշխանությունների համաձայն, խմբավորումը ծրագրում էր «ահաբեկչական հարձակումներ իրականացնել ԱՄԷ-ում, ինչպես նաև «ալ-Քաիդա»-ի գործունեության մեջ ներքաշել նոր մասնակիցներ»

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ձերբակալել են մի քանի մարդ՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորմանը մասնակցություն ունենալու մեղադրանքներով:

ԱՄԷ-ի իշխանությունների հաղորդագրության համաձայն, խմբավորումը ծրագրում էր «ահաբեկչական հարձակումներ իրականացնել ԱՄԷ-ում, ինչպես նաև «ալ-Քաիդա»-ի գործունեության մեջ ներքաշել նոր մասնակիցներ»:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվել է տարածաշրջանում «ալ-Քաիդա»-ին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն տրամադրող և տարածաշրջանում խմբավորման գործունեությունն առաջ քաշող «արաբական պետությունների մի քանի քաղաքացի», սակայն ձերբակալվածների ինքնության մասին այլ մանրամասներ չեն ներկայացվել:

Արաբական Միացյալ Էմիրույթունների իշխանություններն անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալել էին «գործողության ոչ սովորական միջոցներ օգտագործող» մի խմբի մասնակիցների, որոնք մեղադրվել էին ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և մոտակա այլ պետություններում ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ:
XS
SM
MD
LG