Մատչելի հղումներ

Նոր թայֆուն՝ Ֆիլիպիններում


Նոր թայֆուն՝ Ֆիլիպիններում
Նոր թայֆուն՝ Ֆիլիպիններում

Շաբաթ օրը Ֆիլիպինների գլխավոր կղզիներ հասավ Նալգի անվանումը կրող թայֆունը, նոր տառապանքներ բերելով մոտ մեկ միլիոն մարդկանց, ովքեր դեռեւս չեն հասցրել վերացնել Նեսաթ թայֆունից հետո սկսված ջրհեղեղի պատճառած վնասների հետեւանքները։
Շաբաթ օրն առավոտյան փոթորկի քամու արագությունը հասել է ժամում 16Օ կմի։ Քամիները տեղափոխվում են այն ուղղությամբ, որով անցել էր Նեսաթը, եւ որին զոհ էր գնացել 5Օ մարդ, անհետ կորել 31-ը։

Օդերեւութաբանների կարծիքով, Նելգին Ֆիլիպիններից տեղափոխվելու է դեպի Հարավչինական ծով։

Ֆիլիպիններում թայֆունը շաբաթ օրն արմատախիլ է արել ծառեր եւ առաջ բերել օվկիանոսային մեծ ալիքներ։

XS
SM
MD
LG