Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ի փաստաթղթերը որոնում են «Twitter»-ում


«Վիքիլիքս»-ի փաստաթղթերը որոնում են «Twitter»-ում

ԱՄՆ-ի դաշնային դատավորներից մեկը կարգադրել է «Twitter» սոցիալական կայքին ԱՄՆ-ի կառավարությանը հանձնել «Վիքիլիքս»-ին առնչվող փաստաթղթերը։

Փաստաթղթերը պարունակում են «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և ԱՄՆ-ի զինուժի ծրագրավորող Բրեդլի Մենինգին վերաբերող տեղեկություններ։

Ասանժը գրավով ազատ է արձակվել՝ Շվեդիայում սեռական հանցագործության հետ կապված գործով որոշ ժամանակ Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում անցկացնելուց հետո։

Մենինգը մեղադրվել է «Վիքիլիքս»-ին դիվանագիտական գաղտնի հեռագրեր տրամադրելու մեջ և այժմ կալանքի տակ է։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ուրբաթ օրը նախազգուշացրել է դիվանագիտական գաղտնի հեռագրերում հիշատակված օտարերկրյա հարյուրավոր դիվանագետներին այն մասին, որ «Վիքիլիքս»-ի հաղորդագրություններում նրանց անունները հիշատակված լինելու հանգամանքը կարող է վտանգ ներկայացնել իրենց անվտանգության համար:

«Նյու Յորք Թայմս» օրաթերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարությունն անվտանգ վայր է տեղափոխել օտարերկրյա պետական պաշտոնյաների, գործարարների և իրավապաշտպանների մի խումբ:

XS
SM
MD
LG