Մատչելի հղումներ

Դաղստանում զույգ պայթյուններ են որոտացել


Ռուսաստանի ոստիկանության հաղորդագրության համաձայն, Դաղստանի Հանրապետությունում հինգշաբթի ուշ երեկոյան որոտացած զույգ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 13, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 30 մարդ:

Երկրի իշխանությունների վկայությամբ, առաջին պայթյունն իրականացվել է այն ժամանակ, երբ հսկիչ-անցագրային կետում կանգնած մեքենային մոտեցել են ոստիկանության ծառայողներ:

Երկրորդ պայթյունը որոտացել է առաջին պայթյունի վայրին փրկարար ծառայությունների ծառայողների ժամանելուց հետո:

Պայթյունների հետևանքով առաջացել է հրդեհ, որը վնասել է մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենա:

Դաղստանում իսլամական պետություն ստեղծելու համար պայքարող մահմեդական զինյալները բավականին հաճախ են հարձակումներ իրականացնում ոստիկանության և իշխանությունների այլ ներկայացուցիչների վրա:

Այսպես, մարտ ամսվա սկզբին Դաղստանում իրականացվել էր ոստիկանության ծառայողների դեմ ուղղված ահաբեկչական մեկ այլ հարձակում: Ինքնասպան կին ահաբեկչի կողմից Կարաբուդաքենթ գյուղի մոտակայքում գտնվող հսկիչ-անցագրային կետում իրականացված պայթյունի զոհ էր գնացել ոստիկանության հինգ ծառայող:

XS
SM
MD
LG