Մատչելի հղումներ

Թուրքերի բազմահազարանոց ցույց՝ Փարիզում


Թուրքերի բազմահազարանոց ցույց՝ Փարիզում
Թուրքերի բազմահազարանոց ցույց՝ Փարիզում

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով օրենքի այն նախագիծը, որի ընդունման դեպքում, Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում կհամարվի քրեական հանցագործություն։

Ծա­ծանելով թուրքական, ալժիրյան եւ ադրբեջանական դրոշներ, ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Սենատի շենքը, որտեղ երկուշաբթի օրն անց է կացվելու օրինագծի ընդունման շուրջ քվեարկություն։ Դեկտեմբեր ամսին այն արդեն հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում։

Ցուցարարները կրել են ՝՝Ո՛չ Սարկոզիի ամոթալի օրենքին՛՛, Պատմությունը՝ պատմաբաններին, քաղաքականությունը քաղաքական գործիչներին՛՛ կոչերով պաստառներ։ Թուրք ցուցարարնեը հայտարարել են, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրենքն ընդունելու եղանակով փոձում է նախագահական ընտրությունների համար՝՝որսալ հայերի ձայները՛՛։

Օրենքն, ընդունվելու դեպքում, նախատեսում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ մոտ 59 հազար դոլարի տուգանք նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այնպես, ինչպես օրենքը պատժում է Հրեական ողջակիզումը ժխտող անձանց։

Դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրինագիծը կհաստատվի Սենատում այնքան հեշտությամբ, ինչպես տեղի ունեցավ Ազգային ժողովում։

Սենատը գտնվում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության վերահսկողության ներքո, որի անդամները նախկինում աջակցել են օրինագիծը։ Սակայն Սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովն անցյալ շաբաթ դեմ քվեարկեց օրինագծին՝ հայտարարելով, թե այն վտանգի տակ է դնում խոսքի ազատության իրավունքը երկրում։ Եթե սոցիալիստները հրաժարվեն ընտրություններից առաջ կառավարող կուսակցության դեմ ամեն եղանակով պայքարելու մտադրությունից ու չքվեարկեն օրինագծի դեմ, այն կընդունվի նաեւ վերին պալատում։

Հայերը ծրագրում են Սենատի առջեւ ցույց անցկացնել երկուշաբթի օրը՝ մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը։

XS
SM
MD
LG