Մատչելի հղումներ

Թուրքիայում քուրդ 16 ապստամբ է սպանվել


Քրդստանի աշխատավոր կուսակցության ապստամբների կողմից ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է Թուրքիայի հինգ զինծառայող

Թուրքիայի զինծառայողները երկրի հարավ-արևելքում ռազմական շարասյան վրա կատարված հարձակումից հետո տեղի ունեցած բախումների ընթացքում սպանել են քուրդ 16 զինյալ:

Պաշտոնյաների համաձայն, Քրդստանի աշխատավոր կուսակցության ապստամբների կողմից չորեքշաբթի օրը Իրաքի և Իրանի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, յոթը զինծառայող վնասվածքներ է ստացել:

Այս հարձակմանն ի պատասխան դեպի վայր բերված զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների՝ ուղղաթիռների հետ աջակցությամբ իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է քուրդ 16 ապստամբ:

Թուրքիայի իշխանությունները Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մեղադրել են երկուշաբթի Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթյուն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հերքել է այս մեղադրանքները:


Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ակտիվ գործողություններ է վարում Թուրքիայում՝ քրդերի կողմից բնակեցված հարավ-արևելքում:

Քրդստանի անկախությանը հասնելու նպատակով Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից 1984 թվականից մարտական գործողություններ մեկնարկելուց ի վեր զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում ազգությամբ քրդեր:
XS
SM
MD
LG