Թուրքիայի ոստիկանության հատուկ ուժերի հարյուրավոր ծառայողներ երեքշաբթի վաղ առավոտյան գրոհել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակը՝ այնտեղ հավաքված փոքրաթիվ ցուցարարների նկատմամբ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Որոշ ցուցարարներ, չնայած Թուրքիայի իշխանությունների հարձակումները դադարեցնելու կոչերին, քարեր և դյուրավառ հեղուկ պարունակող շշեր է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ: Ցուցարարներն ավելի վաղ դուրս էին եկել բարիկադներ՝ պատրաստվելով ոստիականների գրոհրին:
Ոստիկանության ծառայողները երեքշաբթի օրը հեռացրել են նաև հրապարակի մոտակայքում գտնվող շենքերի վրա ցուցարարների կողմից տեղադրված պաստառները:
Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրն ասել է, թե «բողոքի ցույցերը Թուրքիայի հեղինակությանն ու տնտեսությանը վնաս հասցնելու կանխամտածված փորձ են: Նա ասել է, թե ցուցարարները «ցանկանում են կանխել Թուրքիայի վերելքը»:
Էրդողանի համաձայն, ցուցարարներն օգտագործվում են ֆինանսական և զանգվածային լրատվության ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների կողմից՝ Թուրքիայի տնտեսությանը վնաս հասցնելու նպատակով:
Վարչապետ Էրդողանը, բացի այդ, Ադանայում կիրակի օրն իր ելույթի ընթացքում ցուցարարներին «թալանողներ» էր անվանել և հորդորել իր աջակիցներին եկող տարվա տեղական ընտրությունների ժամանակ «լավ դաս տալ ցուցարարներին»։
Ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երեք մարդ, հազարավոր ցուցարարներ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել են բողոքի ցույցերի մի քանի հազար մասնակիցներ:
Թուրքիայի ընդդիմությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է լարվածություն առաջացնելու և բախումներ առաջացրած քաղաքականություն վարելու մեջ: