Մատչելի հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանության մոտ կասկածելի փաթեթ է պայթեցվել


ԱՄՆ-ի դեսպանություն Թուրքիայում (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի դեսպանություն Թուրքիայում (արխիվային լուսանկար)

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության հիմնական մուտքի մոտ հայտնաբերվել են կասկածելի երկու փաթեթներ, որոնցից մեկը ոստիկանության ծառայողները ոչնչացրել են՝ պայթյուն իրականացնելու միջոցով

Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը կասկածելի փաթեթ է պայթեցրել Անկարայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության մոտակայքում:

Թուրքիայի անվտանգության ուժերը, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, արգելափակել են մուտքը դեպի դեսպանության հիմնական դարպասն այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել են կասկածելի երկու փաթեթներ, որոնցից մեկը ոստիկանության ծառայողները ոչնչացրել են՝ պայթյուն իրականացնելու միջոցով:

ԱՄՆ-ի իշխանությունները որևէ մեկնաբանություն դեռևս չեն ներկայացրել:

Թուրքիայում անցյալ տարի զոհվել էր Միացյալ Նահանգների դեսպանության պահակներից մեկը՝ դեսպանության երկրորդական մուտքի մոտակայքում զինյալների ձախակողմյան խմբավորումներից մեկի անդամ ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով:
XS
SM
MD
LG