Մատչելի հղումներ

Էրդողան. Թուրքիան Սիրիայում «ալ-Քաիդա»-ին աջակցություն չի տրամադրում


«Թուրքիան ապաստան չի տրամադրում և չի սատարում Սիրիայում «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներին և շարունակելու է բացառել նրանց ընդգրկումը Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունից»

Թուրքիան ապաստան չի տրամադրում և չի սատարում Սիրիայում «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներին և շարունակելու է բացառել նրանց ընդգրկումը Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունից:

Թուրքիան արդեն երկար ժամանակ հորդորում է ավելացնել Սիրիայի մասնատված ընդդիմության կողմից վարվող զինյալ պայքարին տրամադրվող աջակցությունը, սակայն այդ երկրում գործող՝ «ակ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումների հզորացումը դարձել է Թուրքիան ծայրահեղական իսլամիստներին օժանդակություն տրամադրելու մեղադրանքների թիրախը:

«Բացառված է, որ «ալ-Նուսրա» և «ալ-Քաիդա» խմբավորումները կարող են ապաստան գտնել մեր երկրում», - ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով:

«Ընդհակառակը՝ մենք պայքարում ենք ընդդեմ նման կառույցների նույն կերպ, ինչպես պայքարում ենք անջատողական ահաբեկչական խմբավորումների դեմ: Նրանց դեմ մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը և կշարունակենք ձեռնարկել դրանք», - ասել է Էրդողանը՝ հավելելով. «Քաջ հայտնի է, թե Սիրիայի ընդդիմության շարքում մենք ում ենք ճանաչում: Մենք կապեր ենք պահպանում «Ազատ Սիրիայի բանակի» հետ, ինչպես նաև ընդդիմադիր «Սիրիայի ազգային դաշինքի» հետ: Մենք մեր ամբողջ աջակցությունն ու օգնությունը տրամադրում ենք նրանց միջոցով»:
XS
SM
MD
LG