Մատչելի հղումներ

Հայաստանում ձերբակալվել է Թուրքիայի մի քաղաքացի՝ Իրանից մաքսանենգ ճանապարհով հերոին տեղափոխելու համար


Երևանում ձերբակալվել էր Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն

«Հայաստանի իշխանությունները ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու այն բանից հետո, երբ հայտնաբերվել է Իրանից ենթադրաբար դեպի Թուրքիա տեղափոխվող առնվազն մեկ տոննա հերոին»:

Այս մասին հաղորդել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ վկայակոչելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, որի համաձայն բեռնատարի զննման արդյունքում 927 կիլոգրամ հերոին հայտնաբերելուց հետո ձերբակալվել էր բեռնատարի Վրաստանի քաղաքացի վարորդը, ինչից ավելի ուշ ձերբակալվել էր Թուրքիայի մի քաղաքացի:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ առանձնապես խոշոր չափերով`927 կիլոգրամ հերիոնի մաքսանենգության դեպքի կապակցությամբ հունվարի 18-ին Հայաստանի ԱԱԾ-ի կողմից Երևանում ձերբակալվել էր Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:

«Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

«Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց», - նշված է Հայաստանի անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, որի համաձայն նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
XS
SM
MD
LG