Մատչելի հղումներ

Ստամբուլում երկու կին գրոհել են ոստիկանական բաժանմունքը


Հինգշաբթի օրը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոստիկանությունը կրակել ու սպանել է երկու կնոջ, ովքեր ատրճանակներով ու նռնակներով հարձակվել են ոստիկանական կայանի վրա:

Հինգշաբթի օրը Թուրքիայում ոստիկանությունը կրակել ու սպանել է երկու կնոջ, ովքեր ատրճանակներով ու նռնակներով հարձակվել են ոստիկանական կայանի վրա: Գրոհը նկարել են անվտանգության թաքնված տեսախցիկները:
Կանայք ոստիկանական կայանի վրա կրակ արձակելուց հետո հեռանում են և թաքնվում մոտակա շինության մեջ: Սակայն ոստիկանությունը շրջապատում է վայրը և գրոհում այն, ինչի արդյունքում կանայք սպանվում են։

Բացի հարձակումն իրականացրած անձանց սպանությունից, այլ տուժողների մասին հաղորդագրություն դեռևս չկա: Երկու գրոհայինների ինքնությունը հնարավոր չի եղել անմիջապես պարզել:

Ստամբուլում բազմիցս կազմակերպվել են քուրդ ապստամբների ու ձախակողմյան ապստամբների հարձակումներ: Սակայն դեռևս պարզ չէ արդյոք այս կանայք եղել են ապստամբ խմբերից որևէ մեկի անդամներ:

XS
SM
MD
LG