Մատչելի հղումներ

Թուրքիայում պայթյունների շուրջ


Protesters chant slogans as they protest Saturday's bombing attacks, during a rally in Ankara, Oct. 11, 2015.

Թուրքիայի ԶՈւ-ն օդային հարվածներ են հասցրել Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը միակողմանի զինադադար հաստատելու հայտարարություն էր արել: Դրանք իրականացվում են «ի պատասխան» Անկարայում իրականացված պայթյունների։ Սակայն կան կասկածներ, որ այն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Թուրքիայում կիրակի օրը հողին էին հանձնում շաբաթ օրը Անկարայում խաղաղության ցույցի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերին: Հազարավոր ողբացողները հավաքվել էին Անկարայի քաղաքամերձ գերեզմանոցի տարածքում և Ստամբուլում: Մի շարք քաղաքներում շարունակվում են խաղաղության համար կարգախոսներով ցույցերը:

«Մենք այստեղ ենք ասելու, որ այս պայթյունները մեզ չեն վախեցրել, մենք նրանց դեմ խոսելու ենք անգամ ավելի քան նախկինում, բողոքելու ընդդեմ գրոհների: Այստեղ ենք կոչ անելու հանուն խաղաղության, ապրելու հավասար ու արդար ձևով», - ասում է Դիարբեքիրի բնակիչ Աթիք Թիրյաքին:

Հավաքվածները հանդես էին գալիս նախագահ Էրդողանի դեմ կոչերով: Շատերը կառավարությանն են մեղադրում՝ գրոհները չկանխելու համար, իսկ ոմանք անգամ մեղադրում են կառավարությանը՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հավաքները կանխելու նպատակով հարձակումներ հրահրելու մեջ:

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են քուրդ ապստամբների դիրքերը հարավ-արևելյան Թուրքիայում և Իրաքում: Ցամաքային զորքերի շարասյուներ են տեղակայվել Շիրնաքի գավառում:

Ոչ ոք չի ստանձնել Անկարայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, սակայն շատերը՝ ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կասկածում են, որ այն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Սիրիայից:

«Բնականաբար, կցանկանայի քննարկել իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում, մասնավորապես ահաբեկչության այս վերջին դրսևորումները Թուրքիայում», - ասել է Պուտինը:

Ռուսաստանը օդային հարվածներ է իրականացնում Սիրիայում՝ նախագահ Ասադին աջակցելու նպատակով: Պուտինը պնդում է, որ դրանք ուղղված են ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման:

XS
SM
MD
LG