Մատչելի հղումներ

Թուրքիան կրկին արգելել է «YouTube»-ը


Թուրքիան կրկին արգելել է «YouTube»-ը
Թուրքիան կրկին արգելել է «YouTube»-ը

Թուրքիայի դատարաններից մեկը կրկին անգամ արգելք է դրել «YouTube» տեսանյութերի փոխանակման կայքի վրա: Դրանից միայն մի քանի օր առաջ էր Թուրքիայում վերաբացվել այստեղ «YouTube»-ի արդեն երկու տարի արգելված կայքէջը:

Անկարայում գործող դատարանը հրամայել է նոր արգելք սահմանել կայքի նկատմամբ, երբ կայքը հրաժարվել է հեռացնել ընդդիմության նախկին առաջնորդին պատկերող տեսանյութը:

Թուրքիայի կառավարությյան համաձայն, «YouTube» կայքի սեփականատեր «Google» ընկերությունը հեռացրել էր ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթավա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ Թուրքիայում վիրավորական համարվող տեսանյութերը:

«YouTube»-ն այդ տեսանյութերը կրկին տեղադրել են կայքում` հայտարարելով, որ դրանք չեն խախտում ընկերության հեղինակային իրավունքի քաղաքականությունը:

Թուրքիայում «YouTube» կայքն առաջին անգամ արգելվել է 2007 թվականին: Բացի այդ, Անկարան տուգանքներ է սահմանել «Google» ընկերության նկատմամբ` հայտարարելով, որ այն թերացել է վճարել Թուրքիայում վճարման համար պարտադիր հարկերը:

XS
SM
MD
LG