Մատչելի հղումներ

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարելավվել են


Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս (արխիվային լուսանկար)
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս (արխիվային լուսանկար)

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս. «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքը դժվար թե վերականգնվի»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո առաջին անգամ այցելություն կատարելով այս երկիր, ողջունել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի օրենքից հրաժարվելը:

Դավութօղլուն իր այցի ընթացքում սակայն չի ստացել Եվրոպական Միությանը Թուրքիայի միանալու մասին որևէ ազդանշան:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հինգշաբթի օրն ասել է, թե Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքը, որն այս տարվա փետրվարին որպես խոսքի ազատության սկզբունքին հակասող և հակասահմանադրական է մերժվել երկրի Սահմանադրական դատարանի կողմից, դժվար թե վերականգնվի: Ֆաբիուսը սակայն խուսափել է պատասխան տալուց Եվրոպական Միությանը Անկարայի միանալու մասին հարցին՝ մի գործընթացի, որը մեկնարկել է 2005 թվականին, սակայն գրեթե դադարեցվել է Կիպրոսի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:

«Ֆրանսիայի կառավարությունն ուսումնասիրում է նախկին կառավարությունից իրեն ժառանգաբար անցած բազմաթիվ խնդիրներ», - համատեղ ասուլիսի ընթացքում նշել է Ֆաբիուսը՝ ակնարկելով, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին հարցը կարող է հանրաքվեի դրվել, ինչը նախատեսվում է 2008 թվականին ընդունված երկրի սահմանադրության փոփոխություններով, որոնք սակայն կարող են արգելափակվել խորհրդարանի կողմից:

«Վերջիվերջո, խնդիրներին լուծում պետք է տրվի ժողովրդի որոշմամբ», - ասել է Ֆաբիուսը:

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Օլանդն այս տարի անցկացված իր ընտրարշավի ընթացքում պատասխանելով Եվրոպական Միության Թուրքիայի անդամակցության մասին, ասել է, որ «դա տեղի չի ունենալու գալիք հինամյա ժամկետում»:

Թուրքիային Եվրամիություն ընդունելը հնարավոր կդառն այն ժամանակ, երբ իր կողմից կատարվեն անդամակցության բոլոր 35 չափանիշները, որոնցից 14-ը արգելափակված են՝ Կիպրոսում բնակվող հույների ինքնիշխանությունը ճանաչելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով:
XS
SM
MD
LG