Մատչելի հղումներ

Թուրքիան ԱՄՆ-ից փորձում է գնել ռազմական նոր ուղղաթիռներ


Թուրքիայի պաշտպանության նախարար Վեչդի Գոնուլը հայտարարել է, թե իր երկիրը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի կառավարությանը՝ նախապես որոշված երկուսի փոխարեն ռազմական 9 ուղղաթիռ գնելու խնդրանքով։ "Super Cobra" մակնիշի ուղղաթիռները, որոնք կիրառվելու են ընդդեմ քուրդ ապստամբների, Թուրքիա կառաքվել 2Օ11 թվականի ընթացքում։

Թուրքիան ցանականում է նաեւ կործանիչ ուղղաթիռներ գնել Իտալիայից, որոնք նույնպես կիրառվելու են ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալ ուժերի։

Այս կուսակցությունը, որը զինված պայքար է մղում Թուրքիայի հարավարեւելյան հատվածներում քրդական ինքնավարություն ստանալու նպատակով, վերջերս դադարեցրեց մեկ տարի տեւած զինադադարը՝ հայտարարելով, որ դրա պատճառը Թուրքիայի զինված ուժերի կողմից վերսկսված հարձակումներն են։

Այս կուսակցությանը համակիր Քրդստանի ազատության բազեներ կազմակերպությունն այս ամսվա սկզբին իր վրա էր վերցրել Ստամբուլում մի ավտոբուսի վրա իրականացված ռումբային հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում սպանվել էր թուրք 4 զինվորական եւ սպաներից մեկի անչափահաս դուստրը։

XS
SM
MD
LG