Մատչելի հղումներ

Թուրքիան հրապարակել է 2010 թվականի ընթացքում երկրում զինյալների գործունեության վերաբերյալ հաշվետվություն

Թուրքիայի զինված ուժերի պաշտոնատար անձինք հրապարակել են հաշվետվություն, որի համաձայն 2010 թվականի ընթացքում երկրում ոչնչացվել է 141 ահաբեկիչ։

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, 2010 տարվա ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել 70 ահաբեկիչ. 203 ահաբեկիչ հանձնվել է ինքնակամ։

Այս ցուցանիշներն անցյալ տարվա համեմատությամբ աճ են գրանցել։ 2009–ին ոչնչացվել է 61 ահաբեկիչ, ձերբակալվել՝ 105–ը։

Հաշվետվությունը հրապարակելուց մեկ օր առաջ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի շրջաններից մեկում ձերբակալել էին այ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեջ կասկածյալ տասը անձանց, որոնք, ըստ իրավապահ մարմինների, ծրագրել են հարձակում նոր տարվա նախօրեին։

XS
SM
MD
LG