Մատչելի հղումներ

Թուրքիան ու "Իսլամական պետությունը" ընդդեմ Սիրիայի քրդերի


FILE - In this image shot with an extreme telephoto lens and through haze from the outskirts of Suruc at the Turkey-Syria border, militants with the Islamic State group are seen after placing their group's flag on a hilltop at the eastern side of the town
FILE - In this image shot with an extreme telephoto lens and through haze from the outskirts of Suruc at the Turkey-Syria border, militants with the Islamic State group are seen after placing their group's flag on a hilltop at the eastern side of the town

Սիրիայի քրդերի կազմակերպությունը, որը "Իսլամական պետություն" խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիայի անդամ է, դարձել է հարձակումների թիրախ Թուրքիայի համար:

Լարվածությունը թուրք-սիրիական սահմանի երկայնքով աճում է, այնտեղ քրդական աշխարհազորայինների դիրքերը վերջերս հարձակման են ենթարկվել: Սիրիայի Զոր Մուղար գյուղում քրդական աշխարհազորը մեղադրում է թուրքական կողմին իրենց արկահարելու մեջ:

«Դրանք գալիս են այն կողմից: Ըստ թուրքերի, դա իրենք չեն, սակայն ակնհայտ երևում է, որ դա հենց իրենք են: Ջարաբլուսը շատ մոտ է, ուստի որևէ գրոհ Սիրիայի ուղղությամբ կարող է գալ միայն այդ կողմից և թուրքական ուժերը բազմիցս են հարձակման ենթարկել այս սահմանահատվածը», - ասում է քուրդ աշխարհազորայինը: Քուրդ աշխարհազորայինների գլխավոր հրամանատարությունը բացատրություններ է պահանջում Թուրքիայից և բողոք է ներկայացրել միջազգային դաշինքին: «Այն ինչ Թուրքիան անում է, քրդական աշխարհազորի վերաբերյալ համաձայնությունների խախտում է: Մենք այս մասին տեղեկացրել ենք կոալիցիայի մեր գործընկերներին: Ինչպես նաև բացատրություններ պահանջել Թուրքիայից», - ասում է Ժողովրդի պաշտպանության զորամասերի խոսնակ Ռեդուր Խալիլը:

Թուրք զինվորականները չպատասխանեցին Ամերիկայի ձայնի խնդրանքին մեկնաբանելու հարձակումը:
ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ռազմարշավին, սակայն պարզ նշել է, որ Թուրքիան չպետք է հարվածներ հասցնի Ժողվրդի պաշտպանության զորամասերին, որի քաղաքական թևը առնչվում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, քանզի ԺՊԶ-ի զորամասերը զուտ գործում են «Իսլմական պետություն» խմբավորման դեմ և բավականին արդյունավետ են գործում:

Իսլամական ծայրահեղականները գրոհել են Սիրրին ավանը, մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները ճախրում էին վերևում. «Թուրքական ինքնաթիռների Սիրինի և Քոբանիի վրա թռիչքներին զուգահեռ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրոհեցին Սիրրինը: Որի արդյունքում յոթ քուրդ մարտիկ զոհվել է: Թուրքիան պետք է այս ամենին բացատրություն ներկայացնի», - ասում է Ժողովրդի պաշտպանության զորամասեր կազմակերպության խոսնակը:

Այդ կազմակերպության հաղորդմամբ՝ Թուրքիան, այդ երկրում բուժման նպատակով գտնվող վեց քուրդ մարտիկների, հանձնել է ալ-Նուսրայի ճակատ ծայրահեղական խմբավորմանը, որը առնչություններ ունի ալ-Քայիդայի հետ:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG