Մատչելի հղումներ

Թուրքիան դադարեցրել է դեպի Հայաստան թռիչքների ծրագիրը՝ Ադրբեջանի դիմադրության հետևանքով


Թուրքիայի տրանսպորտի նախարարության պաշտոնյաները հաստատել են թռիչքի դադարեցման հանգամանքը, սակայն հրաժարվել որևէ պատճառ տրամադրելուց

Թուրքիան դադարեցրել է դեպի Հայաստան ուղևորվող առաջին թռիչքն այն իրականացնելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ Թուրքիայի դաշնակից և էներգետիկայի ոլորտում գործընկեր Ադրբեջանի կողմից ցուցաբերված դիմակայության պատճառով:

Միացյալ Նահանգների կողմից որպես Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման և երկկողմանի տուրիզմն ու առևտուրը զարգացնելու միջոց համարվող՝ Վան քաղաքի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև շաբաթական երկու անգամ կատարվելիք թռիչքները պետք է սկսվեին ապրիլի 3-ին:

«Ռոյթերս» գործակալությունը սակայն հաղորդել է, որ, չնայած տոմսերն արդեն հանվել էին վաճառքի, Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հրահանգել էր դադարեցնել թռիչքը:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության պաշտոնյաները հաստատել են թռիչքի դադարեցման հանգամանքը, սակայն հրաժարվել որևէ պատճառ տրամադրելուց: Որևէ մեկնաբանություն ներկայացնելուց հրաժարվել էր նաև Թուրքիայի մասնավոր «ԲորաՋեթ» ընկերությունում: «ԲորաՋեթ»-ի պաշտոնյաներից մեկը նույնիսկ հերքել էր դեպի Հայաստան թռիչքի ծրագրավորված լինելը՝ չնայած թռիչքի տոմս պատվիրելու հնարավորությունը նախօրեին առկա էր ընկերության կայքում:

Երևանից իր գործունեությունն իրականացնող «Նարեկավանք Տուր» գործակալությունում, որը վերջին երեք տարվա ընթացքում Թուրքիայի ճանապարհորդական գործակալություններից մեկի հետ համատեղ կազմակերպում էր դեպի Վատ թռիչքը, նշել են, որ պատճառը քաղաքական է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թռիչքների դադարեցումը կապված է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշման հետ, «Նարեկավանք Տուր»-ի համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանն ասել է. «Իհարկե, սա ամբողջական բանաձևի մաս է, և նրանք գուցե աշխատում էին վարագույրների հետևում»:
XS
SM
MD
LG