Մատչելի հղումներ

Ստամբուլում վերաբացվել է ցույցերի էպիկենտրոնը դարձած այգին


Ստամբուլի քաղաքագլուխը զգուշացրել է ցույցերի վերսկսման անթույլատրելիության ամսին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում վերաբացվել է զբոսայգին, որն անցյալ ամիս դարձել էր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի դեմ ուղղված բողոքի ցույցերի էպիկենտրոնը:

Ստամբուլի քաղաքագլուխ Հուսեյն Ավնի Մութլուն երկուշաբթի օրը հանդես է եկել Գեզի զբոսայգու վերաբացման մասին հայտարարությամբ: Զբոսայգուց հունիսի 15-ին ցուցարարներին հեռացնելու ժամանակից այգում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, ավելացվել բազմաթիվ ծառեր և այլ բույթեր, վերականգնվել են կանաչ տարածքները:

Զբոսայգում տարածքի կառուցապատման դեմ հանդես եկող՝ քաղաքական և ոչ պետական կազմակերպությունները միավորող «Թաքսիմ միասնություն» կազմակերպությունը հորդորել է իր հետևորդներին երկուշաբթի երեկոյան զբոսայգում հանրային հանդիպում անցկացնել:

Ստամբուլի քաղաքագլուխը սակայն զգուշացրել է ցույցերի վերսկսման անթույլատրելիության ամսին:

Թուրքիայի մամուլի ընկերակցության համաձայն, անցյալ ամիս տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված բռնությունների հետևանքով սպանվել է չորս, վնասվածքներ ստացել 7,5 հազար մարդ:
XS
SM
MD
LG