Մատչելի հղումներ

Թուրքիան հրաժարվել է Իրաքին հանձնել փախուստի մեջ գտնվող փոխնախագահին


Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմի

Էրդողան. «Հաշեմին կարող է մնալ Թուրքիայում այնքան ժամանակ, որքան ցանկանում է»

Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են Բաղդադի կողմից մահապատժի դատապարտված փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին Իրաքի իշխանություններին հանձնելուց:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրն ասել է, որ Հաշեմին կարող է մնալ Թուրքիայում այնքան ժամանակ, որքան ցանկանում է, և որ Անկարան նրան Իրաք չի ուղարկի:

Փախուստի մեջ գտնվող Իրաքի փոխնախագահը քննադատել է սպանություն իրականացնելու իրեն ներկայացված մեղադրանքները, որոնց հիման վրա մահապատժի դատավճիռ է կայացվել՝ «կեղծիք» անվանելով դրանք և ասելով, թե Թուրքիայից 30 օրվա ընթացքում չի վերադառնալու իր երկիր:


Թարիք ալ-Հաշեմին անօրինական է անվանել դատավարությունը և մեղադրել Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիին քաղաքական վրեժխնդրություն լուծելու փորձեր կատարելու մեջ:


Դատարանը հեռակա կարգով դատապարտել է Հաշիմիին և իր փեսային պետական շիա անվտանգության պաշտոնյայի և նրա փաստաբանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մեջ: Փախուստի մեջ գտնվող փոխնախագահը հերքել է վեց տարվա ընթացքում քաղաքական ընդդիմախոսների, անվտանգության ուժերի պաշտոնյաների և շիա ուխտագնացների նկատմամբ հարձակումներ գործած զինյալների խմբի ղեկավարը լինելու մեջ իրեն ներկայացված մեղադրանքները:


Իրաքի փոխնախագահը փախուստի է դիմել Թուրքիա այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին շինաների կողմից գլխավորած երկրի կառավարությունը ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեղադրանքներ է ներկայացրել իրեն: Այս մեղադրանքները Հաշիմիին ներկայացվել են Իրաքից Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումից ընդամենը մեկ օր անց:


Փոխնախագահ Հաշիմին մերժել է Բաղդադ վերադառնալու դեպքում իր գործը վերաքննելու մասին իշխանությունների խոստումները՝ ասելով, թե իր գործով դատավարությունը երբևէ արդար չի լինի: Նրան աջակցող սունի առաջնորդները մեղադրում են Մալիքիի կառավարությանը երկրում կրոնական հողի վրա բռնությունները դադարեցնելուն միտված իշխանությունը կիսելու գործարքից իրենց դուրս մղելու փորձեր կատարելու մեջ:


Հաշեմիի դատավճիռը համընկել է Իրաքում անցյալ կիրակի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների և զինյալների հարձակումների ալիքի հետ, որոնց զոհ է գնացել ավելի քան 100 մարդ: Այդ օրը դարձել է ամենաարյունոտը՝ Իրաքից Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերման ժամանակից:
XS
SM
MD
LG