Մատչելի հղումներ

Թուրքիայում իջեցվել և խուզարկվել է իրանական մի ինքնաթիռ


Թուրքիայում իջեցվել և խուզարկվել է իրանական մի ինքնաթիռ
Թուրքիայում իջեցվել և խուզարկվել է իրանական մի ինքնաթիռ

Թուրքիայի իշխանությունները իրանական մի ինքնաթիռի ստիպել են վայրէջք կատարել` դրանում առկա բեռը խուզարկելու նպատակով:

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Դեպի Սիրիա ուղևորվող իրանական ինքնաթիռը ստացել է Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք կատարելու հրահանգ:

Իշխանությունները չեն հայտնել, թե ինչ բեռ է տեղափոխելիս եղել ինքնաթիռը։ Պարզ չէ նաև, արդյոք պարտադիր վայրէջքի համար թուրքական կողմը դիմել է զինված ուժերի օժանդակությանը, թե ոչ:

Այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի կողմից մի նավ առգրավելուց հետո, որը Գազայի գոտու պաղեստինցի զինյալներին Իրանից ապօրինի զենք և զինամթերք է տեղափոխել: Իսրայելի իշխանությունների համաձայն, Սիրիայից մեկնած նավը Միջերկրական ծովում կանգնեցվելուց առաջ կանգ է առել Թուրքիայում:

Իրանի պետական լրատվամիջոցների համաձայն, բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհին չորեքշաբթի օրը «հորինվածք» է անվանել Թեհրանի կողմից զենք առաքելու մասին Իսրայելի հայտարարությունները` մեղադրելով Իսրայելին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

XS
SM
MD
LG