Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ռազմական գործողությունները


Երկրի փոխվարչապետի համաձայն, իրավական միջոցն ընդունվել է՝ Սիրիայի կողմից ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը:

Երկրի փոխվարչապետ Բեշիր Աթալայն ասել է, թե մեկ տարի ժամկետով ընդունված իրավական միջոցը պատերազմի հայտարարում չէ, սակայն ընդունվել է՝ Սիրիայի կողմից ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով:

Թուրքիայի պաշտոնյաների համար, երկրի կառավարությունը, ի պատասխան Թուրքիայի տարածքի ուղղությամբ Սիրիայից իրականացված ականանետային հարվածի, գործում է միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Փոխվարչապետ Աթալայի համաձայն, Սիրիայի իշխանությունները պաշտոնապես ներողություն են խնդրել և ընդունել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ինչպես նաև վստահեցրել Միավորված ազգերի կազմակերպությանը, որ «նման միջադեպ այլևս չեն կրկնվի»:

Թուրքիան հինգշաբթի օրն ավելի վաղ կրակ է բացել Սիրիայի այն տարածքների ուղղությամբ, որտեղից, ըստ զինված ուժերի, բացվել էր զոհերի պատճառը դարձած ականանետային կրակը:

Աքչակալե գյուղի ուղղությամբ Սիրիայի տարածքից չորեքշաբթի օրը բացված ականանետային կրակի հետևանքով զոհվել է խաղաղ հինգ բնակիչ:

Թուրքիայի պաշտոնյաների, ինչպես նաև «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել են Սիրիայի զինծառայողներ: Զոհվածների թվի մասին ավելի ճշգրիտ տվյալներ սակայն չեն ներկայացվել:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, Վաշինգտոնը «զայրացած» է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ Սիրիայի կողմից արձակված ականանետային հարվածի փաստով:
XS
SM
MD
LG