Մատչելի հղումներ

Պայթյուն Թուրքիայում


Իրականացվում են Սև ծովի առափնյա Զոնգուլդակ անվանումը կրող ածխահանքի աշխատակիցների որոնման աշխատանքները:

Մայիսի 17-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող մի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 32 մարդ անելանելի վիճակում է հայտնվել:

Այս պահին, պաշտոնական տեղեկատվության համաձայն իրականացվում են Սև ծովի առափնյա Զոնգուլդակ անվանումը կրող ածխահանքի աշխատակիցների որոնման աշխատանքները:

Չնայած նրան, որ 8 մարդու հաջողվել է փրկել, ըստ նախնական տվյալների, ածխահանքի պայթյունի արդյունքում 3 տասնյակ այլ անձինք շարունակում են 540 մետր խորությամբ հորում մնալ:

Դեռևս պարզ չեն պայթյունի իրական պատճառները, որն ի դեպ տեղի է ունենում այս տարվա փետրվար ամսին Թուրքիայի մեկ այլ ածխահանքի նմանատիպ վթարից հետո, ինչի արդյունքում 13 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Զոնգուդլակ ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունը 263 մարդու կյանք էր խլել 1992-ին:

XS
SM
MD
LG