Մատչելի հղումներ

Թուրքիայում համաձայնություն է կայացվել բարձրագույն հրամանատարական պաշտոնների շուրջ


Թուրքիայի կառավարությունը համաձայնության է եկել երկրի զինված ուժերի հետ հրամանատարական երկու բարձրագույն պաշտոնները զբաղեցնող անձանց նշանակման շուրջ:

Կառավարությունը բանակի ղեկավարի պաշտոնին է նշանակել գեներալ Էրդալ Ջեյլանօղլուին, ինչը երկրի ցամաքային զորքերի ներկայիս հրամանատար գեներալ Ըշըք Քոշաներին հնարավորություն է տալիս դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից երկրորդ ամենամեծ բանակն ունեցող այս երկրի բանակի գլխավոր հարամանտար:

Երկու պաշտոնները մնում էին թափուր օգոստոսի 4-ին երկրի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստից հետո, որի ընթացքում մահմեդական ուղղվածություն ունեցող կառավարությունը և երկրի բանակի աշխարհիկ հրամանատարությունը համաձայնության չէին գալիս բանակի ցամաքային զորքերի հրամանատարի ընտրության հարցում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել էր զինված ուժերի այդ երկրորդ կարևորագույն պաշտոնում հաստատել գեներալ Հասան Ըղսըզի նշանակումը: Թուրքիայի դատախազությունն ունի կասկածներ, որ գեներալը ներգրավված է վարչապետի իշխող «Արդատարդատություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) վարկաբեկելու համացանցային արշավում:

XS
SM
MD
LG