Մատչելի հղումներ

Թուրքիայի բանակի հինգ սպա կալանավորվել է քրիստոնյաների սպանության մեղադրանքով


Մալաթիայում կատարված հարձակման զոհերից մեկի՝ Թիլման Գեսկեի հուղարկավորության արարողությունը Մալաթիայի հայկական գերեզմանոցում, 20 ապրիլի 2007 թ. (արխիվային լուսանկար)

Թուրքիայում 2007 թվականին երեք քրիստոնյաների, այդ թվում Գերմանիայի մեկ քաղաքացու սպանության հետաքննության շրջանակներում կալանավորվել են ծառայություն անցնող հինգ սպաներ և քաղաքացիական երկու անձինք։

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, սպաները կալանավորվել են երկուշաբթի օրը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու նրանց։

Մալաթիայում Աստվածաշունչ հրատարակող տպարանում քրիստոնյաների սպանության համար նախկինում ձերբակալվել և մարդասպանության մեղադրանքով դատապարտվել է հինգ մարդ։

Թուրքիայում կառավարության դեմ դավադրության փորձ կատարելու մեղադրանքներով դատարանի առջև կանգնել են հարյուրավոր մարդիկ, ներառյալ այս երկրի զինված ուժերի բազմաթիվ սպաներ։

XS
SM
MD
LG