Մատչելի հղումներ

Թուրքիայում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվել


Թուրքիայում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվել
Թուրքիայում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվել

Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցած սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվել:

Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալության համաձայն, Ռիզե գավառի Գունդողդու քաղաքում տարափային տեղումների պատճառով բազմաթիվ տներ և ճանապարհներ են քանդվել:

Ուրբաթ օրը Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ սողանքների պատճառով վիրավորվել է վեց մարդ: Դեռևս անհետ կորած են համարվում երկուսը:

Առափնյա այս տարածաշրջանում հաճախակի դարձած սողանքների պատճառը լայնածավալ շինարարության հետևանքով տեղի ունեցող ծառահատումներն են:

Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես նախատեսում է այցելել տուժած տարածաշրջանը:

XS
SM
MD
LG