Մատչելի հղումներ

Էրդողանի հակաահաբեկչական պայքարը միտված է ընտրությունները շահելուն


Supporters of Turkey's President Tayyip Erdogan wave Turkey's national flags as they wait for his speech during a rally against terrorism in Strasbourg, France, Oct. 4, 2015.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նպատակ է դրել հաղթելու առաջիկա արտահերթ ընտրություններում ու մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Հարցումների համաձայն, այս անգամ նա է լինելու ազգայնականների հավանությունը վայելողը: Քրդական հարցի շահարկումը մեծ օգուտներ է խոստանում իշխող կուսակցությանը:

Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահի Արդարություն և զարգացում կուսակցությունը վերագտնում է ազգայնական տրամադրված քվեարկողների ձայները՝ շնորհիվ ազգայնական հռետորաբանության, որը նաև չափավոր հակաարևմտյան միտվածություն ունի:

Էրդողանը խոստացել է, որ իր հակաահաբեկչական պայքարը կշարունակվի մինչև վերջին ահաբեկչի վերացումը: Հակաահաբեկչական արտահայտությունները հիմնականում ուղղված են թուրք ազգայնականների համակրանքը շահելուն, որոնք հունիս ամսին անցկացված նախորդ ընտրություններում իրենց ձայները հիմնականում տվել էին Ժողովրդահանրապետական կուսակցությանը:

Ըստ որոշ մասնագետների՝ Էրդողանի հակաահաբեկչական պայքարը սևեռված է քրդերի վրա։ Սակայն ընդամենը 10 օրից կայանալիք ընտրություններում նա նաև մտադրված է ստանալ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ կռվող քրդական գյուղական պահակազորայինների և նրանց ընտանիքների անդամների ձայները: Այդ կազմավորումների հետևում կանգնած են մի շարք ազդեցիկ քրդական ցեղեր և որոշ ցեղերի վերնախավային խմբեր, ինչը հավելյալ ձայների աղբյուր է Էրդողանի համար: Էրդողանին աջակցում է նաեւ քրդերի այն մասը, որը խաղաղություն է ցանկանում և Քրդական աշխատավորական կուսակցությանն է մեղադրում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունների սաստկացման մեջ: Այսպիսով, քրդերի դեմ արշավով Էրդողանին նաև հաջողվել է պառակտել քրդերի ձայները և թույլ չտալ նրանց քվեների միանվագ փոխանցումը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

Ըստ Վաշինգտոնի Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի՝ Էրդողանի մկանային ազգայնականության խաղերը ամենայն հավանականությամբ Արդարություն ու զարգացում կուսակցությանը կապահովեն բաղձալի 276 ներկայացուցչական տեղով, որն անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար.

Սակայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահեդդին Դեմիրթաշը կարծում է, որ առաջիկա ընտրությունները վերահաստատելու են հունիսի արդյունքները:

XS
SM
MD
LG