Թուրքիայի անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության կասկածյալ ապստամբները հարձակում են գործել Իրաքի սահմանային Սոմադի շրջանի Հաքքարի գավառում տեղակայված թուրքական հենակետերի վրա։
Թուրքական կողմը պատասխան կրակ է արձակել, որի արդյունքում զոհվել է 9 զինյալ։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հարավարեւելյան Թուրիքայում պայքարում է քրդերի ինքնավարության հաստատման համար։ Անկարան եւ միջազգային համայնքը Քրդստանի աշխատավորական կուսակցությունը որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն։