Թուրքական լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ ապստամբները սպանվել են իրենց տների շուրջկալի ժամանակ։
Թուրքական բանակի տեղեկատվության համաձայն, սպանված 2 քրդերը հանդիսացել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ։
Այս կուսակցությունը պայքարում է քրդերի ինքնավարության համար հարավարեւելյան Թուրքիայում։ Կազմակերպությունը դադարեցրեց մեկ տարի շարունակվող զինադադարը, նրանց հավաստմամբ, թուրքական կողմից հաճախակի զինված հարձակումների պատճառով։
Հինգշաբթի օրը թուրքական դատախազությունը պատասխանատվության ենթարկեց Ստամբուլի պայթյունի 9 մեղադրյալների։ Պայթյունի արդյունքում զոհվել էր 4 զինվորական եւ դպրոցական մի աղջիկ։