Մատչելի հղումներ

Թուրքիան 9 հոգու է մեղադրում ավտոբուսի պայթեցման մեջ


Դատարանն ազատ է արձակել իրենց դատավարությանը սպասող մյուս կասկածյալներին

Թուրքիայի դատախազները ինը հոգու մեղադրում են երեքշաբթի օրն իրականացված պայթեցումների մեջ, որոնց հետեւանքով սպանվել էր չորս զինվոր, վիրավորվել զինվորական մի սպայի դուստրը։

Դատարաններից մեկը հինգշաբթի օրը կայացրել է կասկածվող երեք անձանց ձերբակալելու որոշում։ Անադոլու լրատվական գործակալությունը տեղեկացրել է, թե դատարանը ազատ է արձակել իրենց դատավարությանը սպասող մյուսներին։

Ոստիկանությունը ավելի քան 20 անձանց էր կալանավորել հարցաքննության համար։ Պայթեցումն իրականացնողները թիրախ էին ընտրել զինվորներին եւ նրանց ընտանիքի անդամներին տեղափոխող մի ավտոբուս։

Ստամբուլի կառավարիչ Հուսեյն Ավնի Մութլին ասել է, թե Թուրքիայի իշխանությունները դեռեւս որոնում են ճանապարհի վրա տեղադրված ռումբի պայթեցման հեղինակին։

՛՛Քրդստանի ազատության բազեներ՝՝ կոչվող կազմակերպությունը ստանձնել է հեռվից ղեկավարող սարքով ավտոբուսի պայթեցման պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել Ստամբուլի Հալկալի շրջանում, ուր գտնվում են զինվորականների բնակարանային համալիրները։

XS
SM
MD
LG