Մատչելի հղումներ

Նոր բախումներ են գրանցվել թուրքական ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ


Իրաքի սահմանի մոտ բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի բանակային ուժերի եւ քուրդ զինված խմբավորումների միջեւ, ինչի արդյունքում սպանվել է թուրք մի զինվորական եւ երեք զինյալ։

Ըստ թուրքական ՝՝Անադոլու՛՛ լրատվական գործակալության հաղորդած տվյալների, ընդհարումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը, երբ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներկայացնող քուրդ մի խումբ զինյալներ փորձել են Իրաքից անցնել Թուրքիայի սահմանը։

Քրդական այս կուսակցությունը վերջերս դադարեցրեց Թուրքիայի հետ մեկ տարի ուժի մեջ պահած հրադադարը՝ հայտարարելով, որ դրա պատճառը Թուրքիայի բանակի կողմից իրականացվող հարձակումներն են։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը տարիներ շարունակ պայքարում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով, սակայն միջազգային համայնքի մի զգալի մասը, այդ թվում ԱՄՆ-ը ու Եւրոպական Միությունը, այս կուսակցությունը համարում են ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG