Մատչելի հղումներ

Թուրքիայի զինուժը ոչնչացրել է քուրդ բազմաթիվ զինյալներ


Թուրքիայում զինված ուժերը երկրի հարավարևմտյան շրջաններում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացրել են քուրդ մոտ 20 զինյալ:

Ուղղաթիռների աջակցությամբ ռազմական այս գործողություններն իրականացվել են Թուրքիայի զինված ուժերի հետևակի կողմից երկուշաբթի օրը Դիրաբեքիր նահանգում:

Քուրդ ապստամբների դեմ ուղղված ռազմական այս գործողության համար հիմք ծառայած տեղեկությունները, ըստ թուրքական լրատվական գործակալությունների, ձեռք են բերվել՝ ուսումնասիրելով ոչնչացված ապստամբներից մեկի բջջային հեռախոսը:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ 20 տարի է պայքարում Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար: Այս պայքարի զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Թուրքիայի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

XS
SM
MD
LG