Մատչելի հղումներ

"Ջումհուրիեթ" թերթի գլխավոր խմբագրի և Անկարայի մասնաբաժնի ղեկավարի դատավարությունը վերաբացվեց


Երկու թուրք լրագրողի դատավարությունը վերսկսվեց, պաշտպանյալները առերեսվել էին լրտեսության և ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեղադրանքներին, որը պայմանավորված է նրանց կողմից կառավարությանը ներկայացված Սիրիա անօրինական կերպով զենք անցկացնելու մեղադրանքով:

Փակ դռների հետևում ընթացող Ջումհուրիեթ թերթի գլխավոր խմբագիր Ջան Դունդարի և թերթի Անկարայի մասնաբաժնի ղեկավար Էրդեմ Գյուլի դատավարությունը վերաբացվեց: Մեղավոր ճանաչվելու դեպքում լրագրողները կարող են ցմահ բանտարկության դատապարտվել:

«Այստեղ դիմակայում են երկու հանգամանք, լրագրողները՝ ընդդեմ պետական հետախուզության, մենք պետք է հարցաքննություն վարեինք, այլ ոչ հակառակը: Մեղադրյալները նրանք պետք է լինեին, քանի որ սա միջազգային հանցագործություն է: Այստեղ դատապարտվում է լրագրությունը եւ մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը», - ասել է Դուդարը:

Այս դատավարությունը, որը միջազգային հետաքրքրություն է առաջ բերել իբրև մամուլի ազատության փորձաքար, սկսվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն հետաձգվել էր մինչև ուրբաթ, քանի որ ընդդիմության փաստաբանները անտեսել էին փակ լսումներ պահանջող դատավորի հրահանգը:

Բողոքող ցուցարարները հավաքվել էին դատարանի առջև Ստամբուլում, վանկարկելով «ազատ մամուլ» և «ազատ հասարակություն»:

Դուդարը և Գյուլը մեղադրվել են տեսանյութեր հրապարակելու մեջ, որոնցում ներկայացված են 2014 թ-ին Սիրիա ուղևորվող բեռնատարները, որոնցով զենք էր փոխադրվում Թուրքիայից:

Դրանից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ բեռնատարները, որոնց կանգնեցրել էր Թուրքիայի ոստիկանությունը, պատկանում էին հետախուզական ծառայությանը և դրանք օգնություն էին տեղափոխում Սիրիայի թուրքմենների համար:

Թուրքիայի իշխանությունները մեղադում են լրագրողներին իսլամական շարժմանը աջակցելու մեջ, որը ղեկավարում է ԱՄՆ-ում գտնվող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը՝ էրդողանի հակառակորդը:

"Ջումհուրիեթ" թերթի գլխավոր խմբագիր Ջան Դունդարի և թերթի Անկարայի մասնաբաժնի ղեկավար Էրդեմ Գյուլի դատավարությունը վերաբացվեց
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

XS
SM
MD
LG