Մատչելի հղումներ

Թուրքիան և Ճապոնիան ստորագրելու են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր


Թուրքիան և Ճապոնիան ստորագրելու են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր
Թուրքիան և Ճապոնիան ստորագրելու են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր

Թուրքիան և Ճապոնիան ձեռք են բերելու նախնական պայմանավորվածություն Սև ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքում ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

Սպասվում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ու Ճապոնիայի նրա պաշտոնակից Աքիհիրո Օհաթան այս փաստաթուղթը կստորագրեն Տոկիոյում, ուրբաթ օրը։

Ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ճապոնիայի պաշտոնատար անձինք հուշագրի ստորագրումը գնահատում են որպես առաջին քայլ, որով Թուրքիան հավանություն է տալու Ճապոնիայի կողմից ատոմակայանի կառուցմանը։

Հուշագիրը ստորագրելուց հետո սպասվում է, որ երկու պետությունների միջև ատոմակայանի կառուցմանը վերաբերող բանակցություններն առավել հաճախ են կանցկացվեն։

Թուրքիայում ներկայումս չկան էներգիա արտադրող միջուկային հզորություններ, սակայն այս տարվա մայիս ամսին Թուրքիան ատոմակայան կառուցելու մասին պայմանագիր է ստորագրել միջուկային ոլորտում գործող ռուսական պետական ընկերության հետ։

XS
SM
MD
LG