Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում թուրք-իսրայելական հակասությունները հարթելու ուղղությամբ


FILE - In this Nov. 24, 2009 file photo, Israel's Industry and Trade Minister Benjamin Ben-Eliezer speaks to the media with Turkish Defense Minister Vecdi Gonul, unseen, after signing a memorandum of understanding in Ankara, Turkey. Trade between Israel a
FILE - In this Nov. 24, 2009 file photo, Israel's Industry and Trade Minister Benjamin Ben-Eliezer speaks to the media with Turkish Defense Minister Vecdi Gonul, unseen, after signing a memorandum of understanding in Ankara, Turkey. Trade between Israel a

Թուրքիայում հունիսին կայացած ընտրություններից անմիջապես հետո, բարձրաստիճան թուրք և իսրայելցի դիվանագետները հանդիպումներ անցկացրին, ինչը վերլուծաբանները մեկնաբանեցին իբրև մղում՝ կարգավորելու փոխհարաբերությունները և թուլացնելու լարվածությունը:

Իսրայելյան հատուկ ստորաբաժանման կողմից 2010 թ-ին Գազայի պաշարումը ճեղքել փորձող Թուրքիայի 9 քաղաքացիների սպանությունը, սառեցրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: Վաշինգտոնը մեծ ջանքեր էր գործադրում կարգավորելու տարածաշրջանում իր երկու դաշնակիցների միջև առկա հակասությունները, որոնք ավելի էին բարդանում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ Անկարայի հետ առկա տարաձայնություններով:.

Սակայն թեև մի շարք տարաձայնություններ հարթվել են, Թուրքիայի ՝՝Ջումհուրիեթ՛՛ թերթի ու «Ալ Մոնիթոր» կայքէջի քաղաքական սյունակի հեղինակ Սեմիհ Իդիզը կարծում է, որ Վաշինգտոնը նախնական դիվանագիտական քայլեր է ձեռնարկում կարգավորելու դաշնակիցների հարաբերությունները:

Ըստ նրա՝ այդ կարգավորումը Իսրայելի ու Թուրքիայի միջև երկխոսության հաստատումն է, ընդ որում, Վաշինգտոնը դրանում ներառում է հարցերի լայն շրջանակ, և ոչ թե միայն իսլամական պետություն խմբավորման խնդիրը: Ընտրություններից անմիջապես հետո, տեղեկություններ տարածվեցին այդ երկու երկրների երկխոսության մասին:

Ըստ որոշ մասնագետների իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա ԱՄՆ-ին հակակշռել Իրանի աճող ազդեցությունը տարածաշրջանում: Անկարան կիսում է իր սերտ դաշնակիցներ Քաթարի և Սաուդյան Արաբիայի մտահոգությունները միջուկային գործարքից հետո Թեհրանի հզորացման վերաբերյալ:

Հարաբերությունները վերականգնելու համար Անկարայի նախապայմաններից մեկը Գազայի շրջափակման վերացումն է: Ըստ վերլուծաբանների՝ դա թույլ է տալիս Էրդողանի կուսակցությանը ստանալ իսլամիստների ձայները ընտրությունների ժամանակ: Սակայն ընտրություններից հետո որոշակի ակտիվություն է նկատվում թուրք-իսրայելական հարաբերություններում:

Ըստ Բրյուսելի Քարնեգիի հաստատության գիտնական Սինան Ուլգենի՝ թուրքական կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոփոխություններ կրել, երբ կազմվի կոալիցիոն կառավարություն և նրանում ընդգրկվի Ժողովուրդա-հանրապետական ազգայնական կուսակցությունը:

Նման կոալիցիոն կառավարությունը քաղաքականապես կարող է հարմար լինել Էրդողանի կուսակցությանը, որի ղեկավարները ընտրություններից հետո հայտարարել են, որ կարիք ունեն ամրապնդելու Թուրքիայի ու հարևանների միջև հարաբերությունները:

XS
SM
MD
LG