Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերանայման խնդիրը, Գազայի հատվածին հումանիտար օգնություն տեղափոխող նավերի վրա հարձակումից հետո:
Մինչ այս, Թուրքիայի օրենսդիրները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Իսրայելի գործողությունները որակում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի սկզբունքների խախտում:
Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է իր երկրի պահանջը` միջադեպի վերաբերյալ անաչառ միջազգային հետաքննություն իրականացնելու վերաբերյալ, մինչդեռ Միացյալ Նահանգները կողմնակից է Իսրայելի կողմից խնդրի շուրջ ներքին հետաքննությամբ բավարարվելուն:
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից նավերի վրա իրականացված հարձակման արդյունքում Թուրքիայի 4 քաղաքացիներ են զոհվել: