Մատչելի հղումներ

Թուրքիան հարված է հասցրել քուրդ ապստամբների հենակետերին հյուսիսային Իրաքում


Հարվածների նշանակետ են հանդիսացել Իրաքի Հաքուրք շրջանի Քանդիլ լեռներում տեղակայված քրդական հենակետերը։

Դրանք հաջորդել են Իրաքի սահմանային հատվածում թուրքական անվտանգության ուժերի եւ քուրդ ապստամբների միջեւ բախումներին, որոնց արդյունքում զոհվել էր 17 մարդ։ Թուրքական կողմը հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել քուրդ ապստամբների հրահրմամբ։

Թուրքիան1984 թվականից ի վեր պայքարում է Քրդստանի Աշխատավորական Կուսակցության դեմ, որի նպատակը հարավարեւելյան Թուրքիայում քրդական ինքնավարության հաստատումն է։ Թուրքիան եւ միջազգային համայնքը Քրդստանի Աշխատավորական Կուսակցությանը որակում են որպես ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG