Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը բարձր է գնահատում Իրանի հետ ուրանի հարցում ձեռք բերված համաձայնությունը


Այս հարցի շուրջ ԱՄՆ-ի բացասական մոտեցումը նա համարում է ՝՝ներքին քաղաքական մտահոգությունների՛՛ հարց

Իրանից ուրանը Թուրքիա տեղափոխելու եւ այստեղ այն հարստացնելու շուրջ երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնության նկատմամբ ԱՄՆ-ի բացասական մոտեցումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համարում է ՝՝ներքին քաղաքական մտահոգությունների՛՛ հարց։ Նա նշում է, որ վառելիքի այսպիսի փոխանակման հարցը բխում է միջազգային համայնքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկի բնույթից։

՝՝Նախագահ Բարաք Օբաման վարում է իր նախորդից՝ Ջորջ Բուշի վարած քաղաքականությունից շատ տարբեր քաղաքականություն՛՛, ասել է Գյուլն ու ավելացրել, թե Իրանի հետ ուրանի փոխանակման համաձայնությունը վստահության հիմքեր կառուցելու գործում իրականացված մեկ քայլ է, որին կարող են հաջորդել այլ հարցեր։ ՝՝Սրանից բացի այլ ուղի տանում է դեպի պատերազմ՛՛, ասել է Գյուլը։

XS
SM
MD
LG