Թուրքիայում նավթամուղի պայթյունի պատճառով խաթարվել է նավթամթերքի առաքումն Իրանից:
Թուրքիայի իշխանությունների համաձայն, ուրբաթ առավոտյան որոտացած պայթյունը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ տարածքում:
Պաշտոնական տվյալների համաձայն, հրդեհը մարվել է, սակայն նավթի առաքումը վերականգնելու համար կարող է մի քանի օր պահանջվել:
Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվել:
Իրանի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում վերջերս նավթամուղների մի քանի պայթյուն է տեղի ունեցել:
Իրանի անվտանգության ուժերն այս ամսվա սկզվբին ոչնչացրել են Թուրքիա բնական գազ առաքող խողովակաշարի պայթյունը կազմակերպած երեք քուրդ ապստամբ: Ապստամբների կողմից իրականացված պայթյունի պատճառով Թուրքիա բնական գազի ներմուծումը խաթարվել էր 24 ժամով:
Իրանի արևմտյան Խուզեստան նահանգում անցյալ շաբաթ տեղի է ունեցել նավթամուղի պայթյուն, որի մարման աշխատանքներն ավարտի հասցնելու համար պահանջվել է տասը ժամ: