Մատչելի հղումներ

Թուրքիայի հետախուզական գործակալությունը աշխատանքի է ընդունում տարբեր լեզուների վարժ տիրապետող անձնակազմ

Թուրքիայի ազգային հետախուզություն կազմակերպությունը (MIT) աշխատանքի է ընդունում տարբեր լեզուների` այդ թվում հայերենին և քրդերենին վարժ տիրապետող անձանց:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, տարբեր թերթերում տպագրված աշխատանքի հայտարարություններում նշվում է, որ հետախուզական կազմակերպությունը աշխատանքի է ընդունում նաև այլ լեզուների` արաբերենին, ալբաներենին, խորվաթերենին, բոսնիերենին, բուլղարերենին, չինարենին, պարսկերենին, վրացերենին, եբրայերենին, մակեդոներենին, սորանիին, ռուսերենին և հունարենին տիրապետող անձանց:

Աշխատանքի անցնելու համար դիմողները պետք է անցնեն գնահատման եռաստիճան համակարգ, որը ներառում է թուրքերեն լեզվի և պահանջվող օտար լեզվի իմացության գնահատում և հարցազրույց:

XS
SM
MD
LG