Թուրքիա երկօրյա այցով ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երեքշաբթի օրը պատվո մեդալ է շնորհել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նախագահ Ալիևի պարգևատրման արարողությունն, ըստ «Հուրիեթ» պարբերականի, անցկացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահին ու տիկին Մեհրիբան Ալիևային ողջունել են Թուրքիայի նախագահ Գյուլ ու տիկին Հայրյունիսա Գյուլը:
Նախագահ Գյուլի հետ հանդիպումից հետո անցկացված ասուլիսի ժամանակ նախագահ Ալիևն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի ներդրումային ամենախոշոր գործընկերն է:
«Այս գործընկերությունը շարունակվելու է, և գալիք հինգ տարվա ընթացքում մենք նախատեսում ենք Թուրքիայում ներդնել 15-ից 17 միլիարդ դոլար», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը, բացի այդ, իր երախտապարտությունն է հայտնել Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող աջակցության համար:
«Այսօր մենք քննարկել ենք երկկողմանի հարաբերությունները և երկուստեք մտահոգությունն առաջացնող խնդիրները: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշումը: Թուրքիան միշտ սատարել է մեզ այս հարցում» - Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Ալիևը: