Մատչելի հղումներ

Թուրքիայի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել


Թուրքիայի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել
Թուրքիայի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում երեքշաբթի օրը պայթյուն է որոտացել, որի պատճառով տասնհինգ մարդ վնասվածքներ է ստացել:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, պայթյունը ենթադրաբար իրականացվել է մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկի միջոցով: Մեքենայի մնացորդները պայթյունի ալիքը ցրել է բոլոր ուղղություններով, և պայթյունի ուժգնության պատճառով մեծ վնաս է հասցվել այնտեղ գտնվող խանութներին:

Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում որոտացած պայթյունի պատճառով մեծ վնաս է հասցվել դեպքի վայրի մոտակայքում գտնվող խանութներին:

Անկարայում տեղի ունեցած պայթյունի վայրը շրջապատվել է ոստիկանության կողմից, իրականացվում է հետաքննություն:

XS
SM
MD
LG