Մատչելի հղումներ

Ստամբուլում տեղի ունեցած ռմբակոծության համար պատասխանատվություն է ստանձնել քրդական խմբավորումներից մեկը

Ստամբուլի գլխավոր հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած ռմբակոծության պատասխանատվությունը ստանձնել է քրդական մի խմբավորում:

«Քրդստանի ազատության բազեներ» (ՔԱԲ) խմբավորումն ինտերնետային իր կայքում չորեքշաբթի օրը հայտարարել է 32 մարդու վնասներ պատճառած հարձակման կազմակերպման մասին:

Խմբավորումը կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցություն հետ, որը Թուրքիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական մազմակերպություն է համարվում:

Ռմբակոծությունն իրականացրած ահաբեկչի թիրախը ավտոբուսում գտնվող ոստիկաններն էին, սակայն հարձակումից վնասվածքներ ստացածների գրեթե կեսը քաղաքացիական անձինք են:

XS
SM
MD
LG