Մատչելի հղումներ

Վախճանվեց՝ Դեմիրելը


FILE - Suleyman Demirel, left, former president of Turkey addresses the 9th conference of the Balkan Political Club in Sarajevo.
FILE - Suleyman Demirel, left, former president of Turkey addresses the 9th conference of the Balkan Political Club in Sarajevo.

Թուրքիայի նախկին նախագահ Դեմիրելը մահացավ 90 տարեկան հասակում՝ կես դար գտնվելով Թուրքիայի և հարևան երկրների հետ հարաբերությունների ու քաղաքական անցուդարձերի կիզակետում:

Բժիշկները Անկարայի Գուվեն հիվանդանոցում Դեմիրելի մահվան վերաբերյալ հայտարարություն արեցին չորեքշաբթի օրը: Նա այնտեղ բուժվում էր շնչառական համակարգի վարակից:

Թուրքիայի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելը անցած 50 տարիների ընթացքում այդ երկրի ու Մերձավոր Արևելքի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն էր, նրա այն մարդկանցից է, ով հետամնաց ավտորիտար ագրարային երկրից Թուրքիան վերածեց ժողովրդավարական ու արդյունաբերական հսկայի, դարձնելով նրան տարածաշրջանային տերություն:

Դեմիրելը, լինելով մասնագիտությամբ ճարտարապետ, հայտնի էր իբրև թուրքական գյուղացիների շահերի պաշտպան այն պահին երբ երկիրը անցում էր կատարում ագրարային տնտեսությունից դեպի ծանր ու թեթև արդյունաբերության գերակայությամբ երկրի: Նման մոտեցումները փրկեց գյուղացիությունը սննկացումից միաժամանակ ավելի բարձր կենսամակարդակի չափանիշներ հաղորդելով և՛ քաղաքի, և՛ գյուղի բնակչությանը Թուրքիայում:

Դեմիրելը իշխանության էր եկել դեռևս անցյալ դարի վաթսունականներին և հինգ անգամ եղել էր վարչապետ, որը վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական համակարգում ամենաազդեցիկ պաշտոնն է եղել` բացառությամբ Էրդողանի nախագահ եղած ժամանակահատվածի, երբ խարիզմատիկ nախագահը առավել ազդեցիկ դեմք է քան վարչապետը:

Սուլեյման Դեմիրելին երկու անգամ հեռացրել են իշխանությունից ռազմական հեղաշրջման եղանակով: Առաջին անգամ 1971 թ-ին, իսկ երկրորդ անգամ 1980 թ-ին գեներալ Քենան Էվրենի ջանքերով, նրա Թուրքիայի ժողովրդարացման ու պետության ստվերային ղեկավարումը չեզոքացնելու և ռազմական վերնախավից քաղաքական իշխանությունը խլելու ջանքերի համար: Վերջին անգամ Դեմիրելը ստանձնեց վարչապետի պաշտոնը 1991 թ-ին, երբ նաև ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն 1992 թ-ին, Շուշիի գրավման ու 1993 թ-ին Քարվաճառի գրավման ժամանակ, նրա ու Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հրամաններով, Թուրքական զորքերը կենտրոնացել էին Հայաստանի սահմանին և պատրաստվում էին անցնել այն և ԱՄՆ-ի ու Ռասաստանի համատեղ ջանքերի շնորհիվ երկու դեպքում էլ հաջողվեց ետ պահել Թուրքիային այդ քայլից:

XS
SM
MD
LG